Եվրոպական վերահսկիչ մարմինները Google կորպորացիայից կպահանջեն ամբողջ աշխարհում տարածել այսպես կոչված՝ մոռացված լինելու իրավունքը: Այս մասին գրում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Մայիսին եվրոպական գերագույն դատարանը վճռեց, որ օգտատերերն իրավունք ունեն որոնողական համակարգերից պահանջել արդյունքների շարքից հեռացնել իրենց մասին հիշատակությունը:
Հինգշաբթի օրը Google-ի և Microsoft-ի ներկայացուցիչները Բրյուսելում կհանդիպեն եվրոպական խմբերի ներկայացուցիչների հետ, որոնք զբաղվում են տվյալների պաշտպանբությամբ, և կքննարկեն «մոռացված լինելու իրավունքի» կիրառումը, ասվում է հոդվածում: Ըստ աղբյուրների՝ վերահսկիչ մարմինները մտադիր են մի շարք հարցեր բարձրացնել, այդ թվում՝ որոնողական համակարգի բոլոր տարբերակներից վիճելի հղումները հեռացնելը: Տվյաների պաշտպանության խմբերի ներկայացուցիչները կարծում են, որ միայն եվրոպական տարբերակներից հղումների հեռացումն անարդյունավետ պատասխան է դատարանի վճռին:
Սպասվում է, որ Google-ն այդ պահանջները կմերժի: