Իսրայելի ռազմական գործողության հետևանքով այսօր Գազայի հատվածում զոհվել է 23 պաղեստինցի, այդ թվում՝ 6 երեխա: Ընդհանուր առմամբ՝ գործողության սկսելուց ի վեր զոհվել է անկլավի 718 բնակիչ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով տեղի բժիշկներին:
Վիրավորվել է ավելի քան 4,5 հազար պաղեստինցի:
«Իսրայելի կորուստները. 35 մարդ սպանված է, այդ թվում՝ 32 զինվոր ու սպա»,- հայտնում է գործակալությունը: