Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

ԵՄ-ը քննարկել է ռուսական նավթից և գազից հրաժարվելու տարբերակը. «Ազատություն»

«Ազատություն»-ը գրել է.

Դեռ «Մալազիական ավիաուղիներ»-ի օդանավի աղետից առաջ Եվրամիության երկրները քննարկել են Ռուսաստանի նավթի և գազի ներկրումների արգելքի հնարավորությունը: Այդ մասին հայտնի է դարձել Եվրոպական հանձնաժողովի ներքին փաստաթղթերից մեկի արտահոսքի արդյունքում:

Ըստ այդմ, Եվրամիությունը նախապատրաստել է պատժամիջոցների երեք տեսակ: Առաջին աստիճանի՝ ամենաթեթև պատժամիջոցները ներառում են ռուսական այսպես կոչված շքեղ ապրանքների` ադամանդների, թանկարժեք մետաղների, մորթիների, օղու և խավիարի ներկրման արգելք: Այս փուլում Եվրամիությունը նախատեսում է սև ցուցակում ներառել որոշ ռուսական ընկերություններ, բանկեր և անհատների: Այս պատժամիջոցները, հիշեցնենք, Եվրամիությունը վերջերս ընդունեց և արդեն կիրառում է:

Երկրորդ՝ միջին աստիճանի պատժամիջոցները ենթադրում են ևս ութ քայլ՝ արգելել Ռուսաստանից բոլոր միջանկյալ և վերամշակված ապրանքների, զենքի, զգայուն տեխնոլոգիաների ներկրումը Եվրոպա, նոր ռուսական անունների ներառում սև ցուցակում, առևտրի և ներդրումների հետ կապված ֆինանսական ծառայությունների, տրանսպորտի  սահմանափակում, ածխի ներկրման արգելք և համագործակցության բոլոր տեսակների դադարեցում: Փորձագետներն ասում են, որ սա մեծ խնդիրներ կարող է առաջացնել, քանի ռուսական առաջատար զինատեսակների և լրտես արբանյակների կարևորագույն մասերը արտադրվում են Ֆրանսիայում::

Բարձր՝ երրորդ աստիճանի պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանը կզրկվի նոր ներդրումներից, եվրոպական ընկերություններում ռուսական ակտիվների հանդեպ խիստ հսկողություն կսահմանվի, արգելք կդրվի ռուսական գազի և նավթի ներկրման վրա: Սա ամենացավոտ մասն է, քանի որ Եվրամիությունը գնում է ռուսական արտահանվող նավթի 84 և գազի 76 տոկոսը, և այս սահմանափակումները կարող են Ռուսաստանի 420 միլիարդ դոլար տարեկան բյուջեում 300 միլիարդ դոլարի պակասորդ առաջացնել: Իհարկե, դա կարող է վնասել մեծապես ռուսական գազից օգտվող Գերմանիային, Իտալիային, Լեհաստանին: Փաստաթղթում ասված է, որ Եվրամիությունը նախատեսում է այդպիսի զարգացումները և  ամեն անդամ երկրի համար հաշվարկ ու գնահատական է ներկայացրել և սպասում է երկրների արձագանքներին:

 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում