Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Բռնաբարող օլիգարխիա vs ձեռնունայն իշխանություն

Այսօր միայն թամբալները չեն խոսում այն մասին, որ Հայաստանի զարգացման առաջ կանգնած թիվ մեկ խոչընդոտը օլիգարխիան է:

Չի բացառվում, որ այդ մասին նույնիսկ Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը սկսեն խոսել: Օլիգարխների հովանավոր և կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանն արդեն իսկ խոսում է այդ մասին հանդես գալով մանր ու միջին բիզնեսի պաշտպանության դիրքերից: Իսկ այդ դիրքից հանդես գալը անուղղակի նշանակում է, որ դուրս ես գալիս օլիգարխիկ շահերի դեմ: 2017թվականը որքան մոտենա, երևի թե Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին կսկսեն հայտարարել այդ մասին և դուրս կգան իրենք իրենց դեմ:

Այլ կերպ հնարավոր չէ, որովհետև օլիգարխիան այնպես է խժռել Հայաստանը, որ արդեն վերջին փշրանքների վրա ինքն էլ տեսնում է իր գործած ավերածությունները: Դրանց ծավալներն ու խորությունն այնպիսին է, որ այլևս անհնար է հանրությանը որևէ հարցում համոզել, բացի սեփական անձի կամ շահի դեմ հրապարակավ դուրս գալուց, որովհետև միայն դա կարող է հասարակությանը համոզել, որ առաջվանը չես և կարող ես ինչ-որ բան փոխել:

Եթե, իհարկե, գոնե դա համոզի, որովհետև հասարակությունը երևի անգամ դրան չի հավատա, եթե նույնիսկ տեսնի, որ որևէ օլիգարխ ինքն իր դեմ է դուրս եկել: Բայց իրավիճակը հատկանշական է հենց այդ իմաստով, որ այլ ելք չկա, քան թեկուզ իմիտացիոն երանգներով սեփական դիրքերի վրա գրոհելը, ինքնախարազանվելը, ինքնահրկիզվելը բառի բուն և պատկերավոր իմաստով: Բայց, արդյոք կա՞ օլիգարխիայի խնդիրը լուծելու տեսանելի և շոշափելի տարբերակ: Չէ՞ որ մի բան է խնդիրն ընդունելը, դրա մասին բարձրաձայնելն ու դրա դեմ պայքարի մասին հռչակագրեր ընդունելը, մեկ այլ բան է գործնականում օլիգարխիկ համակարգի խնդիրը լուծելը:

Այսինքն` հարցը հետևյալն է. արդյոք օլիգարխիկ համակարգի խնդիրը հնարավո՞ր է առանձնացնել ընդհանուր իշխանական համակարգի խնդրից և լուծել առանձին, թե՞ օլիգարխիայի խնդիրը կարող է լուծվել միմիայն փաթեթով՝ իշխանության ամբողջ խնդրի հետ մեկտեղ:

Կա տարածված, և թերևս բավական հիմնավոր կարծիք, որ, օրինակ, անհնար է օլիգարխիայի խնդիրը լուծել, քանի դեռ չի հեռացել Սերժ Սարգսյանը՝ օլիգարխիայի ընտրած նախագահը, քանի որ նա երբեք իրական քայլեր չի անի օլիգարխիայի դեմ, որովհետև դա այն ծառի ճյուղն է, որի վրա նա նստած է: Այդ փաստարկը իսկապես տրամաբանական է: Եթե Սերժ Սարգսյանը ձեռք բարձրացնի օլիգարխիայի վրա, ապա կարող է մնալ ձեռնունայն և զրկվել իշխանությունից, որովհետև նա իր իշխանությունը օլիգարխիայից է ստացել, ոչ թե ժողովրդից: Հետևաբար, քանի դեռ Սերժ Սարգսյանը նախագահ է, օլիգարխիկ համակարգի հարցը չի լուծվի երբեք: Այդ է եզրակացությունը, եթե ընդունում ենք տեսակետը, որ Սերժ Սարգսյանը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է:

Բայց արդյոք այդ տեսակետը բացարձա՞կ է և չկա՞ տարբերակ, երբ Սերժ Սարգսյանը կարող է ձեռնամուխ լինել օլիգարխիայի խնդրի լուծմանը, փորձելով դրանով պահպանել իր իշխանությունը: Տեսականում տարբերակներն, իհարկե, շատ են, բայց խնդիրն այն է, թե արդյոք գործնական հարթության վրա կա որևէ սցենար, որի պարագայում Սերժ Սարգսյանը կարող է լուծել օլիգարխիայի խնդիրը և միաժամանակ շարունակել մնալ իշխանության մեջ: Այս պարագայում, իհարկե, հարցը պետք է դնել ոչ թե մնալու, այլ դառնալու կտրվածքով: Այսինքն` Սերժ Սարգսյանը կարող է մնալ իշխանության մեջ, եթե լուծի օլիգարխիայի խնդիրը, որովհետև ներկայումս, առավելապես Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելուց հետո նա նախագահ չէ, այլ օլիգարխիայի տեղապահը՝ իշխանության բարձրագույն պաշտոնում, կամ օլիգարխիայի փոխզիջումը՝ իշխանության բարձրագույն պաշտոնում:

Այդ հանգամանքը նրան միգուցե երբեք էլ չխանգարեր, չանհանգստացներ, եթե Հայաստանը մտած չլիներ իրապես պատմական կարևորության մի փուլ: Այդ փուլի առանձնահատկության մասին շատ եմ խոսել՝ տեղի են ունենում համաշխարհային մեծ վերափոխումներ, որոնք չեն կարող չշոշափել Հայաստանը, առնվազն տնտեսական իմաստով, ինչը այսօր այնքան է շաղկապված քաղաքական իմաստի հետ, որ դա ունենում է տնտեսաքաղաքական լուրջ ազդեցություն:

Այդ հարցը հատկապես լրջանում է այն պատճառով, որ Հայաստանում իշխանությունն ու բիզնեսը սերտաճած են չափազանց խորը: Համաշխարհային այդ իրողություններին զուգահեռ, Հայաստանում խորանում է համակարգային ճգնաժամը: Ներիշխանական հակասությունների բռնկումները, որոնք տեղի են ունենում,- որքան էլ իշխանությունը փորձում է կոծկել դրանք,- պայմանավորված են հենց համակարգային ճգնաժամով, որի արմատում ռեսուրսների սղությունն է, սպառումը: Այս երկիրը այլևս ոչինչ չի ստեղծում, որովհետև օլիգարխիան կանգնած է ստեղծագործական ջիղի վրա՝ ինքը ունակ չէ ոչինչ անելու, իսկ ուրիշներին էլ թույլ չի տալիս անել: Համաշխարհային իրավիճակն էլ թույլ չի տալիս կայունության հուսալի երաշխիքներ ստանալ դրսից:

Այդօրինակ երկրում ամենևին էլ ցանկալի չէ, մեղմ ասած՝ ցանկալի չէ նախագահի դե յուրե պատասխանատվությամբ լինել օլիգարխիայի դե ֆակտո տեղապահ: Ոչ միայն ցանկալի չէ, այլ երևի թե նույնիսկ վտանգավոր է:

Այդպիսի իրավիճակում Սերժ Սարգսյանը այլ ելք չունի, քան օլիգարխիայի հետ հարաբերությունում գնալ վա-բանկ՝ նա կամ դառնում և մնում է իրական իշխանություն, կամ նրա իշխանավարման ամեն մի օրը է՛լ ավելի է ծանրացնում պատասխանատվության բեռը նրա ուսերին: Այդ իրողությունը մի քանի տարի առաջ կարող էր լինել խիստ տեսական և նույնիսկ չափազանցություն, բայց ներկայիս արտաքին և ներքին հանգամանքները այն դարձրել են միանգամայն իրատեսական, միանգամայն փաստացի, հետևաբար օլիգարխիայի հարցը կարող է լուծվել իշխանության հարցից առանձին: Այսինքն` օլիգարխիայի հարցը կարող է լուծվել, բայց իշխանության հարցը կշարունակի մնալ, իհարկե՝ արդեն այլ բովանդակությամբ: Հարցն արդեն այն կլինի, թե դրանով իշխանության հարցի լուծումն ավելի կմոտենա՞, թե՞ կհեռանա հասարակությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում