Ֆրանսիայի Սենատը երկրի ժառանգության ցանկ է ներառել գարեջուրը, սիդրը, գրուշովկան ու այլ ալկոհոլային խմիչքներ, որոնք պատրաստվում են տեղի ավանդույթների համաձայն:
Ավելի վաղ Ֆրանսիայի ժառանգության մաս էր ճանաչվել տեղական գինին՝ հայտնում է Euromag-ը:
«Խոսքը որոշ մթերքներ (ինչպիսիք են՝ սիդրը, գրուշովկան, գարեջուրը ու այլ սպիրտային խմիչքներ՝ արտադրված տեղի բաղադրատոմսերով) Ֆրանսիայի մշակութային, գաստրոնոմիական գյուղատնտեսական ժառանգության մաս ճանաչելու մասին է»,- հայտարարել է փոփոխությունների հեղինակ Ժան-Կլոդ Լենուարը՝ Օրն դեպարտամենտի սենատորը: