«Մանչեսթեր Սիթի»-ի մարզչական շտաբը հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին լավ գիտի Իսկոյի հնարավորությունների մասին, քանի որ վերջինս չիլիացի մասնագետի գլխավորությամբ աշխատել է «Մալագա»-ում: Պելեգրինիի կարծիքով` իսպանացի ֆուտբոլիստը օգտակար կլինի իր թիմին:
Անձամբ Իսկոն չի պատրաստվում հեռանալ «արքայական ակումբ»-ից, սակայն նրա համար շատ դժվար կլինի տեղ զբաղեցնել թիմի հիմնական կազմում: Հիշեցնենք, որ իսպանական գրանդը ձեռք է բերել երկու կիսապաշտպանների` Տոնի Կրոսի և Խամես Ռոդրիգեսի տրանսֆերները և նրանց հետ մեծ հույսեր է կապում: