Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Վլադիմիր Կարապետյան. «Բանակցային գործընթացը փակուղու մեջ է». Ազատություն

«Ազատությունը» գրում է.

Հայկական կողմը չի կարողացել այնպիսի փաստեր ներկայացնել, որ համանախագահների հայտարարությունը ավելի նպատակային լինի և մեղադրանքն ուղղված լինի հենց Ադրբեջանի կողմին։

«Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների չորեքշաբթի երեկոյան հրապարակած հայտարարությունը:

Միջնորդները իրենց հայտարարությունում մտահոգություն են հայտնում շփման գծում և հայ – ադրբեջանական սահմանին լարվածության և բռնությունների աճի, այդ թվում՝ քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունների կապակցությամբ: Հուլիսի 22-ին Բրյուսելում համանախագահները առանձին հանդիպումներ էին ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

«Նկատելի է, որ հավասարակշռությունը փորձում են համանախագահները պահել իրենց հայտարարության մեջ։ Եվս մեկ կարևոր հանգամանք կա՝ կարծես թե հերթական անգամ բարձր մակարդակի հանդիպումը հետաձգվում է. արդեն երկուսուկես տարի է, ինչ միայն մեկ հանդիպում է տեղի ունեցել բարձր մակարդակի վրա, և Ֆրանսիայի նախագահի հրավերը՝ անցկացնել հանդիպում Ֆրանսիայում, կարծես թե օրակարգից դուրս է եկել», – ասաց Կարապետյանը։

Երեկ տարածած հաղորդագրությունում համանախագահները նաև նշել են, որ շարունակում են կողմերի հետ դիտարկել անվտանգության նկատմամբ վստահության ամրապնդման միջոցները և հասարակ քաղաքացիների միջև հանդիպումների ծրագրերը՝ ընդգծելով, որ նման ծրագրերը ամրապնդում են տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ վստահությունն ու հավատը։

Ըստ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցչի, այս երկու ծրագրերն էլ կարևոր են, հատկապես՝ քաղաքացիների միջև հանդիպումը, պարզապես դրանք որևէ լուրջ ազդեցություն բանակցային գործընթացների վրա չեն ունենում։

«Բանակցային գործընթացը, այսինքն՝ որ պետք է մոտեցնի հակամարտության հանգուցալուծումը, փակուղու մեջ է, չկան հանդիպումներ, անգամ, եթե դուք նկատեցիք, համանախագահների հանդիպումը տեղի է ունեցել առանձին արտգործնախարարների հետ, այսինքն՝ նույնիսկ արտգործնախարարները այլևս չեն հանդիպում, և այդ առումով վստահության մթնոլորտի ձևավորման քայլերը կարող են դժվար լինել», – ասաց Կարապետյանը։

 

Ամբողջական հոդվածը՝  սկզբնաղբյուրում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում