ԱՄՆ վարչակազմը որոշում է ընդունել հանել դեպի Իսրայել ամերիկյան չվերթների արգելքը: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության հայտարարությանը:
Միևնույն ժամանակ ԱՄՆ ավիացիոն ղեկավարությունը նախազգուշացնում է, որ իրավիճակն Իսրայելում կարող է կտրուկ սրվել՝ կապված Գազայի հատվածում զինված հակամարտության հետ:
Ինչպես նշել են վարչությունում, փորձագետներն ուսումնասիրել են Իսրայելի անվտանգության համակարգն ու եկել այն եզրակացության, որ թռիչքներին ոչինչ չի սպառնում: