Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ֆրանսիան և ԱՄՆ-ն բացահայտ անվստահություն են հայտնում Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահին. Կայծ Մինասյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները շարունակում են հորդորել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին ընդունել Ֆրանսուա Օլանդի՝ Փարիզում հանդիպելու հրավերը: Համանախագահ Ջեյմս Ուորլիքը հերթական անգամ հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու Ֆրանսիայի առաջարկը:

«Մենք անհանգստացած ենք Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, նաև շփման գծում յուրաքանչյուր կորստով: Մահվան և վնասվածքների հանգեցնող դեպքերի թիվը հետընթաց է կայուն խաղաղության որոնումներում կողմերի հետ աշխատանքի ուղղությամբ մեր ջանքերում: ԱՄՆ-ը և Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են կողմերին աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման որոնումներում: Այն ռազմական լուծում չունի: Համանախագահներն ուզում են Բրյուսելում հանդիպել նախարարներ Էլմար Մամեդյարովի և Էդվարդ Նալբանդյանի հետ՝ քննարկելու հետագա քայլերը»,- ասել է Ուորլիքը:

Վերջինս նաև հավելել է. «Մենք հույս ունենք, որ նախագահները կընդունեն Փարիզում հանդիպելու առաջարկը: Երբ նոյեմբերին նախագահները հանդիպեցին Վիեննայում, մենք վկա դարձանք, որ առաջընթաց հնարավոր է: Մենք հավատում ենք, որ այդ քննարկումների շարունակությունը կարևոր քայլ կլինի դեպի խաղաղություն: Համանախագահները պատրաստ են օգնել ցանկացած միջոցով»:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում քաղաքագետ, Ֆրանսիայի ռազմավարական hետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը պարզաբանեց, թե ինչու կողմերը չեն ցանկանում հանդիպել: Նա նշեց, որ ամենամտահոգիչ հանգամանքն այն է, որ կողմերը չեն հասկանում՝ ինչու պետք է շարունակել բանակցությունները:

«Այսինքն՝ հասկանում են, որ պետք է խոսել, պետք է բանակցել, բայց հիմքը չկա այլևս, և երկու կողմերը խոսում են բանակցությունների մասին, բայց սպասում են, որպեսզի առաջին քայլն ու զիջումը մյուսն անի:

Այսօր երկու նախագահները հաճախ չեն հանդիպում, որովհետև հասկանում են, որ խոսակցություններն ավարտվել են, ու պետք է անցնել գործի: Սակայն մթնոլորտը երկու երկրների միջև բարենպաստ չէ. Բախումներ՝ հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, զոհեր, սադրանքներ, ուստի հանդիպման նպատակահարմարությունը բացատրելը փոքր-ինչ դժվար է երկու կողմերի համար:

Այսինքն՝ Հայաստանն ուզում է, որ բանակցությունները շարունակվեն, Հայաստանի համար շատ կարևոր է ունենալ փաստաթուղթ, որպեսզի վերջնականապես հանգիստ լինի տարածաշրջանում, իսկ ադրբեջանցիները ցանկանում են բանակցությունները շարունակել, բայց իրենց ուզած օրակարգով, այսինքն՝ ոչ մի զիջում Հայաստանին ու հայերին: Այսինքն՝ երկու կողմերը սպասում են ինչ-ինչ քայլերի, դեմ չեն հանդիպմանը, բայց իրենք որևէ քայլի պատրաստ չեն:

Երկրորդ հանգամանքն այն է, որ Երևանն ու Բաքուն չէին սպասում ֆրանսիական նախաձեռնությանը, շատ զարմանալի էր իրենց համար այդ առաջարկը Օլանդի կողմից: Այս իրավիճակում, երբ առկա են ՄՄ-ի, Ուկրաինայի հարցերը, Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, Օլանդը, որ մայիսին այցելեց Կովկաս, նման առաջարկ արեց՝ ցույց տալու, որ Ֆրանսիայի համար կայուն Կովկասը կարևոր է, որ ռուսները չէ, որ միայն կարող են խաղաղություն հաստատել այս տարածաշրջանում:

Ֆրանսիայի նոր համանախագահը օրերս այցելեց ԱՄՆ՝ հանդիպելու Ուորլիքին, և ոչ՝ Մոսկվա, և կարծես թե Մինսկի խմբի համանախագահության մեջ բացեիբաց խնդիր կա, այսինքն՝ վստահության պակաս ՌԴ համանախագահի հանդեպ»,- նշեց Կայծ Մինասյանը:

Վերջինիս համոզմամբ՝ ավելի լավ է, որ հանդիպման հստակ ամսաթիվը հայտնի չէ, քանի որ հանդիպումների ընթացքում սահմանային իրավիճակը կտրուկ սրվում է, իսկ այսպես կանխատեսել հնարավոր չէ, ուստիև լարվածության հրահրումն է անհնար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում