ԱՄՆ Արիզոնա նահանգում հանցագործ Ջոզեֆ Վուդի մահապատիժը տևել է երկու ժամ: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Դատապարտյալի փաստաբանները հայտարարել են, որ նա մահապարտի խցում անցկացրել է ավելի քան մեկուկես ժամ՝ մինչ մահանալը խռխռացնելով և շնչահեղձ լինելով:
Համաձայն Արիզոնայի գլխավոր դատախազ Թոմ Հորինի հայտարարության՝ Վուդի մահը վրա հասել է մահապատժի սկսվելուց 1 ժամ 57 րոպե անց:
Պաշտպանական կողմի ներկայացուցիչ Դեյլ Բայհի խոսքերով՝ մահապատիժը պետք է տևեր 10 րոպե: