Facebook սոցցանցի մաքուր շահույթը 2014-ի երկրորդ եռամսյակում, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ, մեծացել է ավելի քան 2 անգամ (138%) և հասել 791 մլն դոլարի՝ ասվում է ընկերության հաղորդագրությունում: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Հաշվետու ժամանակահատվածում եկամուտն ավելացել է 61 տոկոսով և կազմել 2.91 մլրդ դոլար՝ անցած տարվա 1.81 մլրդ դոլարի փոխարեն:
Եռամսյակային եկամտի մեծ մասը՝ 92%-ը, բաժին է ընկնում գովազդին: Դրանից ստացված եկամուտը ցուցաբերել է 67%-ի աճ՝ հասնելով 2.68 մլրդ դոլարի: