Malaysia Airlines-ի ինքնաթիռի կործանումից հետո կտրուկ ավելացել են Flightradar24 հավելվածի օգտագործողների քանակը, որը իրական ժամանակում ցուցադրում է ինքնաթիռի գտնվելու վայրը, հաղորդում է Bloomberg-ը: Նշվում է նաև, որ նախկինում դրանով հետաքրքրվել են միայն ոլորտի մասնագետները:
Ընկերության կայքը այցելողների թիվն ավելացել է 50 անգամ: Flightradar24 հավելվածն ունի ինչպես բոլորին հասանելի, այնպես էլ վճարովի տարբերակներ:
Գործակալությունը կարծում է, որ հավելվածի նկատմամբ հետաքրքրությունը մասամբ պայմանավորված է կործանման մասին հավաստի տվյալների պակասով: Օրինակ, Flightradar24-ի տվյալներով՝ որոշ ավիաընկերություններ խուսափել են այն տարածաշրջանից, որտեղ կործանվել է մալայզիական ինքնթիռը, մինչդեռ որոշ չվերթների ուղին անցել է դեպքի վայրին շատ մոտ: