Նախօրեին՝ հուլիսի 22-ին Յումալայի «Ձինտարի» համերգային դահլիճում կայացել է «Նոր ալիք 2014» երաժշտական մրցույթի բացումը, գրում է Viva.ua-ը:
Ինչպես նախկինում հաղորդվում էր, «Նոր ալիքի» մուսան Լատվիա է ժամանել ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հետ միասին, իսկ երեկոյան արդեն փայլել է մրցույթի բացման արարողության ժամանակ:
Ռուսական էստրադայի պրիմադոննան հանրությանն է ներկայացել ծաղկային փրինթով թեթև զգեստով, իսկ նրա ամուսնու հագին վառ գույնի կոստյում է եղել: Սիրահարված և երջանիկ զուգը չի հեռացել միմյանցից: