ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Հալեդ Մեշաալը հայտարարել է, որ Իսրայելի հետ հաշտեցումը հնարավոր չէ մինչև Գազայի հատվածի արգելափակման դադարեցումը, գրում է BBC-ն:
«Բոլորը ցանկանում են, որպեսզի մենք նախևառաջ դադարեցնենք կրակը, իսկ հետո արդեն բանակցություններ վարենք մեր իրավունքների համար: Սակայն, մենք համաձայն չենք նման պայմաններին և հերթական անգամ դրանք մերժում ենք»,- ասել է Մեշաալը:
Նշենք, որ Իսրայելը երկու շաբաթից ավելի է, ինչ Գազայի հատվածում ռազմական գործողություններ է վարում, որի նպատակը ՀԱՄԱՍ-ի հրթիռակոծությունը դադարեցնելը և դրա ռազմական պոտենցիալի թուլացումն է: