«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» արմատական խմբավորումը ավտոբուսներով էքսկուրսիաներ է մեկնարկել «խալիֆայության» ողջ տարածքում, որի կազմակերպման մասին կազմակերպությունը հայտնել էր դեռևս նախորդ ամիս, հաղորդում է Al-Arabiya-ն:
Էքսկուրսիա անցկացնող ավտոբուսները շաբաթական երկու անգամ Սիրիայի Ռաքիից կհասնեն Իրաքի Անբար բնակավայր:
Գրոհայինները խոստովանում են, որ որոշել են իրենց փորձել զբոսաշրջային բիզնեսում`ցանկանալով վաստակել:
«Ուղևորությունն անվճար չէ, դրա գինը կախված է այն բանից, թե որքան հեռու եք դուք գնում»,- ասել է նրանցից մեկը:
Արմատականների հաճախորդների մեծամասնությունը շփվում է անգլերենով, ուստի ավտոբուսում թարգմանիչ ևս կա: