Google-ը սկսել է Android L օպերացիոն համակարգի նոր տարբերակի առաջարկած «նյութական» դիզայնի սկզբունքներին համապատասխան թարմացնել Google Play առցանց խանութը: Ինչպես հաղորդվում է ընկերության Twitter օգտահաշվում՝ թարմացումները հասանելի կլինեն մոտակա մի քանի օրվա ընթացքում, փոխանցում է Droid-Life կայքը:
Google Play-ի նոր դիզայնում կարևոր դեր են խաղում խոշոր շապիկները և վառ գույները: Ողեկցող տեղեկատվությունը տեղափոխվել է էջի ներքևի մաս:
Ձևավորման նոր թեման, ինչպես նաև Android L-ի ներկայացումը կայացել է հունիսին Google I/O կոնֆերանսին: ՕՀ-ի հաջորդ տարբերակը ընկերությունը խոստացել է թողարկել տարվա վերջում: