ԱՄՆ-ում ճարպակալմամբ տառապող երեխաների մեծամասնությունն իրենց գեր չեն համարում: Ըստ հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկայի կենտրոնի, նման կարծիք ունեն աղջիկների 71 և տղաների ավելի քան 80 տոկոսը, հաղորդում է TIME-ը:
Հետազոտության տվյալներով` իրենց քաշը ճիշտ չընկալող երեխաների թվում այն դեռահասներն են, որոնց ծնողները հակված են գիրության:
«Քանի որ ԱՄՆ-ի բնակիչների համար գիրացման տենդենցը նորմա է դառնում, շատ երեխաներ ուղղակի չեն ցանկանում նկատել իրենց ավելորդ քաշը»,- ասել է հետազոտողներից մեկը: