Վալերի Մելաձեն մեկնաբանել է որդու ծնունդը, որը նրան է պարգևել «ՎԻԱ ԳՐԱ» խմբի նախկին անդամ Ալբինա Ջանաբաևան, գրում է Viva.ua-ը:
«Նոր ալիք 2014» մրցույթի ժամանակ Վալերի Մելաձեն լրագրողներին պատմել է իր ընտանիքի մասին:
Մելաձեի խոսքերով՝ այժմ նա փորձում է ժամանակն անցկացնել սիրելի կնոջ և երեխաների հետ, որի պատճառով էլ ստիպված է հրաժարվել շատ համերգներից և շրջագայություններից: Բացառություն է դարձել «Նոր ալիքը»:
«Ես փորձում են ընդհանրապես չաշխատել, բացառությամբ այցելել եմ «Նոր ալիք»: Փորձում եմ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել երեխաներիս հետ՝ ինչպես ամենափոքրի, այնպես էլ մեծերի»,- ասել է Մելաձեն:
Հիշեցնենք, որ Ալբինա Ջանաբաևան Մելաձեին երկրորդ որդին է պարգևել: Նրանք դաստիարակում են նաև 10-ամյա Կոստյային:
Երգիչն իր նախկին ամուսնությունից 3 դուստր ունի: