Այժմ բրիտանիայի յուրաքանչյուր բնակիչ կկարողանա լուսանկարվել Ռայան Հոսլինգի հետ, դիպչել նրան և նույնիսկ համբուրել: Մադամ Տյուսոյի լոնդոնյան թանգարանում հայտնվել է դերասանի մոմե արձանը, գրում է Spletnik.ru-ն:
Այս նորությամբ անգլիացի երկրպագուների հետ կիսվել են հաստատության աշխատակիցները:
Նրանց հաղորդմամբ մոմե Հոսլինգը տեղադրվել է Ջորջ Քլունիի, Լեոնարդո Դի Կապրիոյի, Դևիդ Բեքհեմի և Բրեդ Փիթի հարևանությամբ:
Նա էլեգանտ կապույտ կոստյում, սպիտակ վերնաշապիկ, թիթեռ փողկապ և լաքապատ կոշիկներ ունի հագին, ինչպես նաև կարմիր գուլպաներ, որոնք շատ ոճային են դիտվում: