Միջատները կերել են Լոս Անջելեսում 2004-ին Ջորջ Հարիսոնի պատվին տնկած սոճին: Ողջ հեգնանքը նրանում է, որ լեգենդար խմբի անվանումը նման է beetles (միջատներ) անգլիական բառին, հաղորդում է Fox News-ը:
Լոս Անջելեսի Գրիֆիթ զբոսայգում 10 տարի առաջ ի հիշատակ Beatles խմբի կիթառահար Ջորջ Հարիսոնի տնկված 3 մետրանոց ծառը ոչնչացվել է միջատների կողմից: Սոճու վրա կար նաև հուշատախտակ, որտեղ մակագրված էր. «Ի հիշատակ մեծն մարդասերի, ում հաջողվեց հպվել աշխարհին որպես նկարիչ, երաժիշտ և այգեպան»: Ներքևում Հարիսոնի հայտնի արտահայտությունն էր. «Որպեսզի անտառները կանաչ լինեն, կանաչ պետք է լինի յուրաքանչյուր ծառ»: