Ռուս պաշտոնատար անձինք ՆԱՏՕ-ին մեղադրում են այն բանում, որ Արևելյան Եվրոպայում դաշինքի երկրների պաշտպանության ամրապնդման վերաբերյալ նրա գործողությունները հանգեցնում են Ուկրաինայի դրության շիկացմանը, իսկ այդ ընթացքում Եվրոպային ապակայունացնում է Ռուսաստանը, ոչ թե ՆԱՏՕ-ն: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում:
«Նախևառաջ ՆԱՏՕ-ի գործողությունները ողջ ճգնաժամի ընթացքում համահունչ էին դրությանը և պաշտպանական բնույթ էին կրում: Հյուսիսատլանտյան դաշինքը հավելյալ ինքնաթիռներ է ուղարկել օդային տարածության առաքելության պարեկավորումն ուժգնացնելու համար` զորավարժությունների ժամանակ` ՆԱՏՕ-ի արևելաեվրոպական երկրների տարածքում»:
«Ռուսաստանն էլ, հակառակը, խախտել է իր միջազգային իրավունքները` ներառյալ Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտի բազային դրույթները»,- հայտարարել են ՆԱՏՕ-ում:
Այսպես, դաշինքի ներկայացուցիչները հիշեցրել են, որ 2014-ի մարտից մայիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանն Ուկրաինայի հետ սահմանում մոտ 40 հազար զինծառայող է կենտրոնացրել` Ուկրաինա ներխուժման սպառնալիք առաջ քաշելով:
«Ինչ վերաբերում է Մոսկվայի հայտարարություններին այն մասին, որ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումն ու գոյությունը սպառնալիք է Ռուսաստանի համար, ապա, ինչպես ակնհայտ է փաստաթղթում, ՆԱՏՕ-ն վերակազմավորել է սառը պատերազմից հետո, քանի որ անդամ-երկրները ցանկացել են պահպանել տրանսատլանտյան շրջանում և դրա սահմաններից դուրս անվտանգություն և կայունություն ապահովող ապահովագրական գոտին»,- ասվում է հաղորդագրությունում: