Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ կցանկանար դառնալ թիմի ավագը.
«Այն պահը, երբ դու կրում ես ավագի թևկապը երջանկությամբ և հպարտությամբ ես լցվում: Այն ֆուտբոլիստները, որոնք երկար ժամանակ «Բարսելոնա»-ի համակարգում են եղել միշտ երազել են թիմի ավագ դառնալ:
Դա մեկ քայլ առաջ է և նշանակում է, որ դու նախկինի պես առաջին թիմի ֆուտբոլիստ ես, առաջխաղացում ես ապրում և վայելում թիմակիցներիտ հարգանքը: Մյուս կողմից դա նշանակում է, որ արդեն դարձել ես փորձառու և մեծահասակ ֆուտբոլիստ: Այսինքն ավագի պարտականությունները կատարելը ունի և՛ վատ, և՛ լավ կողմեր»-, ասել է Ինյեստան: