Apple-ը պատասխանել է միլիոնավոր i-սարքավորումներում գաղտնալսող սարք լինելու մեղադրանքներին, որոնք իբր թե հատուկ ծառայությունների և երրորդ անձանց համար մուտք են բացում դեպի սեփականատերերի մասին անձնական տեղեկատվությունները: Ավելի վաղ ընկերությունը հայտարարել էր, որ ինքը «երբեք չի համագործակցել կառավարական ոչ մի գործակալության հետ որևէ երկրում», գրում է Apple.com-ը:
«iOS սարքավորումների և վստահելի համակարգիչների միջև փոխանցվող ցանկացած տվյալներ կոդավորված են բանալիներով, որոնք Apple չեն ուղարկվում: Օգտատերերը, ովքեր վստահելի համակարգչում միացնում են Wi-Fi Sync` iTunes-ով կարող են անլար համացանցով հասանելիություն ստանալ այդ ծառայություննրին»,- ավելի ուշ հայտարարել է արտադրողը: