Անգլիական «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Լուկաս Պոդոլսկին հայտարարել է, որ կցանկանար Սամի Խեդիրային տեսնել իր հետ նույն ակումբի կազմում:
Խեդիրան, ով հանդես է գալիս «Ռեալ Մադրիդ»-ում, այս ամառ հնարավոր է լքի Իսպանիայի մայրաքաղաքը: Նրա ծառայություններով հետաքրքրվում են լոնդոնյան երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն.
«Կարիք չկա Խեդիրային համոզելու, որ նա տեղափոխվի «Արսենալ»: Սամին գիտի, թե ինչ հաճելի կլինի իրեն խաղալ իմ, Օզիլի ու Մերտեսակերի հետ նույն թիմում: Մենք հիանալի ժամանակ անցկացրեցինք աշխարհի առաջնության ժամանակ և հրաշալի կլիներ, եթե նա տեղափոխվեր «Արսենալ» »-, Պոդոլսկիի խոսքերը մեջբերում է Bild-ը: