Ուրուգվայի հավաքականի հարձակվող Էդիսոն Կավանին մեկնաբանել է ՊՍԺ-ից հեռանալու մասին լուրերը.
«Այժմ ես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ եմ: Կարծում եմ, որ հաջորդ մրցաշրջանը նույնպես կանցկացնեմ ֆրանսիական ակումբում: Սակայն ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կպատահի տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ես զրուցեցի Բլանի հետ նախորդ մրցաշրջանի ավարտին: Կարծում եմ, որ նա պատրաստվում է փոխել թիմի մարտավարությունը»-, ասել է Կավանին:
Հիշեցնենք, որ Կավանին 2013 թվականին է «Նապոլի»-ից տեղափոխվել ՊՍԺ: Նա ֆրանսիական ակումբի կազմում մասնակցել է 30 հանդիպման և դարձել 16 գոլի հեղինակ: