ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է, որ մինչև հուլիսի 24-ը հայտնի կդառնա նոր «սև ցուցակը» Ռուսաստանի այն քաղաքացիների, ում դեմ պատժամիջոցներ են սահմանվել: Բացի այդ, նոր սահմանափակումները կարող են առնչվել Ռուսաստանի տնտեսությանը, գրում է RT-ն:
ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհուրդը որոշել է ընդլայնել ռուս քաղաքացիների «սև ցուցակը», որոնց վրա կտարածվեն նոր պատժամիջոցները: Ցուցակում են հայտնվել նաև էներգետիկ, պաշտպանության և ֆինանսական ոլորտներում աշխատող ռուսական ընկերությունները:
Բացի այդ, կազմվել է նաև մեկ այլ փաստաթուղթ` այսպես կոչված երրորդ մակարդակի պատժամիջոցների ցուցակը: Նշվում է, որ այդ պատժամիջոցները կսահմանվեն այն դեպքում, եթե Ռուսաստանը շարունակի Ուկրաինայի աշխարհազորայիններին ապահովել զենքով, տեխնիկայով և մարդկանցով: