Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխնախագահ Էդ Վուդվորդը հայտարարել է, որ պատրաստ են ռեկորդային տրանսֆերներ իրականացնել, եթե դա նվաճումներով կապահովի թիմին.
«Չենք վախենում հսկայական գումարներ ծախսել տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մեզ չի անհանգստացնում այն փաստը, որ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ռեկորդային է կամ ոչ: Կարևորն այն է, որ ձեռք բերենք որակյալ ֆուտբոլիստի, որի կարիքը կզգա թիմի գլխավոր մարզիչը:
Նորից եմ կրկնում, որ ակումբը չունի հստակ սահմանված տրանսֆերային բյուջե: Մենք լավ հովանավորներ ունենք և ֆինանսապես կայուն վիճակում ենք: Սակայն սա չի նշանակում, որ անիմաստ գումարներ ենք վատնելու տրանսֆերների վրա: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը գնելու է այն ֆուտբոլիստների տրանսֆերները, որոնք մեզ կառաջարկի Լուի վան Գալը: Մենք նրանք չենք տա այնպիսի ֆուտբոլիստների անուններ, որոնց նա իր թիմի կազմում չի տեսնում»-, ասել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի փոխնախագահը: