Վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2013 թ. Մեքսիկայում սպանությունների թիվը վկայում է երկրում հանցագործությունների մակարդակի նվազման միտումի մասին, հաղորդում է Մեքսիկայի վիճակագրական և աշխարհագրական ազգային ինստիտուտը, գրում է RIA Novosti-ն:
Գերատեսչության տվյալներով՝ 2013 թ. բռնության հետևանքով մահացությունների թիվը 22,7 հազար է կազմել՝ 2012 թ. 26 հազարի դիմաց: Ամենաշատ սպանություններ տեղի են ունեցել Մեխիկոյում, Գերերոյում, Չիուաուայում, Սինալոայում, Խալիսկոյում: Նահանգների մեջ առաջին տեղում Մեխիկոն է:
Մեքսիկայի իշխանությունները 2006 թ. սկսած պայքարում են հանցագործության և թմրամոլության դեմ, որը, պաշտոնական տվյալների համաձայն՝ գրեթե 70 հազար մարդու կյանք է խլել: Նախկին նախագահ Ֆելիպե Կալդերոնի հեռանալուց հետո հանցագործության դեմ պայքարը շարունակում է նրա հետևորդը՝ Էնրիկե Պենյա Նյետոն:
Բռնության ամենամեծ մակարդակը աշխարհում գրանցվել է Հոնդուրասում: