Եգիպտոսում դատավոր Մոհամեդ Նագի Շեհաթան, որը մեղադրական դատավճիռ է կայացրել Al-Jazeera-ի երեք լրագրողների նկատմամբ, 57 էջանոց վճռում նշել է, որ թղթակիցները կապ են ունեցել սատանայի հետ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը: Լրագրողների գործով առաջին լսումների ժամանակ Շեհաթան հայտարարել է, որ «սատանան թղթակիցներին կոչ է արել օգտագործել լրագրությունն ընդդեմ ժողովրդի»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ 3 լրագրողները, որոնց ավելի վաղ «Մուսուլման եղբայրներ» ահաբեկչական կուսակցության գործողություններին նպաստելու մեղադրանք են ներկայացրել, դատապարտվել են կալանքի 2014-ի հունիսի 23-ին: