Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Չարբախի հանրակացարանի բնակիչների գլխին աղբ ու պահպանակ է թափվում

Չարբախում՝ Շիրակի 7 հասցեում գտնվող հանրակացարանում, արդեն երկար տարիներ բնակվող փախստականները իրենց հասանելիք բնակարաններն են պահանջում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ ավելի քան 20 տարի այդտեղ են բնակվում՝ չնայած ամեն տարի պետությունը խոստանում է, որ բնակարան են ստանալու: Նրանք պատմում էին, որ երբ դիմում են կառավարություն, փախստականների կոմիտե, իրենց պատասխանում են, որ պետք է սպասեն. անունները ցուցակներում կան, բայց դեռ հերթը չի հասել:

Փախստականներից Վերինա Ադամյանը ընտանիքի անդամների հետ մեկսենյականոց «նկուղային մասում» է ապրում: «Ասում են՝ առաջին հարկ, բայց սա նկուղ է»,- պնդում էր նա՝ հավելելով, որ շուտով թոռնիկ է ունենալու, և չգիտեն, թե երեխան նեղվածքի, խոնավության, միջատների ու գարշահոտության մեջ ինչպես է ապրելու:

Տիկին Վերինան նաև նշեց, որ շենքի մուտքից դեպի միջանցք եկող հատվածում տան տարածքը ցանկանում են մեծացնել՝ փոքր սենյակ կառուցելով, սակայն նրանց թույլ չեն տալիս: Ավելին՝ ինչ-որ տեղից եկել են, քանդել՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ու այդպես քանդած էլ թողել: Տիկին Վերան և նրա դուստրը՝ Անժելան, խնդրով դիմել են փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Վերջինս, նրանց խոսքով, առանց ստույգ պատաճառաբանությունների, մերժել է, անգամ համապատասխան հանձնաժողով չի ուղարկել տարածքը և պայմանները տեսնելու համար:

«Ես հիմա ոչ մի տեղ էլ չեմ դիմելու, սենյակը սարքելու եմ, թող գան, փորձեն խանգարեն. կսպանեմ: Իմ բնակարանը կերել են, չեն տալիս, հիմա էլ չեն թողնում»,- զայրացած ասաց տիկին Վերինան:

Նրա հարևանուհին ևս այդպիսի պայմաններում էր ապրում՝ որդու, հարսի և 2 թոռնիկների հետ: Իրենց ևս համապատասխան գերատեսչությունները պատասխանել են՝ բնակարան կստանաք, սպասեք:

Իսկ հիմա մարդիկ ապրում են չափազանց խոնավ, պատերը բորբոսնած տարածքում: Տան հարսն էլ դժգոհում էր. խոնավության պատճատով երեխաները տարին մի քանի անգամ հիվանադանոցում են հայտնվում՝ թոքերի հետ խնդիրների պատճառով: Ամբողջ շենքում հակասանիտարական վիճակ է. գրեթե ամենուր աղբակույտի էինք հանդիպում: «Մի օր կանգնած էի, գլխիս օգտագործված պրեզերվատիվ ընկավ: Էստեղ ամոթս կորցրել եմ, որովհետև ինչ ասես տեսել եմ»,- նշեց Վերինա Ադամյանը: Հարևաններն էլ հավելեցին՝ շենքը դարձել է պետքարան, գալիս-կեղտոտում են, թողնում-հեռանում: Բացի դրանից՝ շենքի մուտք են գալիս անառակներ ու սկսում «իրենց գործով» զբաղվել, իսկ բնակինչերն էլ ոչինչ չեն կարողանում անել. գոնե դուռ չկա, որ շենք ով ասես՝ չմտնի:

Նշենք նաև, որ այս շենքում կային նաև անբարեխիղճ բնակիչներ, որոնք հենց իրենք էին վերևի հարկերից տոպրակով աղբը, կեղտը ներքև գցում:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում