Tuesday, 16 04 2024
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը

Հազար խոստման փոխարեն մի գործ արեք

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրերս ընդունել էր բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողներին, լսել նրանց՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, և խոստացել էր զբաղվել նրանց խնդիրներով:

Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները Հայաստանի, այսպես ասած, նորանշանակ պաշտոնյաների համար քարոզչական էժան հումք են դարձել. թող ներեն մեզ մայրերը նման ձևակերպման համար: Սակայն այս սգավոր կանայք երևի արդեն ձանձրացել են ամեն մի նոր ու հին պաշտոնյայի խոստումներից, թե՝ իրենց գործերով կզբաղվեն:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը զինվորական դատախազ նշանակվելիս ընդունեց, խոստացավ, հետո նույն բանն արդեն գլխավոր դատախազ նշանակվելիս արեց:

Այժմ Հովիկ Աբրահամյանի հերթն է: Մի անգամ Սերժ Սարգսյանը նախագահականում մոտեցավ, թեև չհամարձակվեց ճաղերից այս կողմ անցնել և մարդավարի խոսել սգավոր տիկնանց հետ, այլ շփվեց միայն նախագահականի ցանկապատ-ճաղավանդակներից այն կողմ:

Հայրենիքին որդի տված և դրա դիմաց անսահման վիշտ ու անտարբերություն ստացած մայրերը դարձել են այս քարոզչության գերին, մինչդեռ ամեն ինչ առավել քան պարզ ու հստակ է՝ անելիքի մասով: Նրանց ընդունելու և անկատար մնացող խոստումներ տալու փոխարեն՝ պաշտոնյաները թող գնան ավելի պարզ, սակայն գործնական ճանապարհով: Սգավոր մայրերին ցուցադրաբար ընդունելու փոխարեն՝ Հովիկ Աբրահամյանը կարող է ընդամենը նրանցից ցանկացածի որդու գործը ցուցադրաբար վերցնել և իր անմիջական հսկողությամբ առաջ մղել՝ մինչև անաչառ, համոզիչ իրավական հանգուցալուծում:

Գործը դա կլինի, ոչ թե PR նպատակներով կազմակերպվող հանդիպումները, ինչպես հայտնությունները այս կամ այն բողոքի ցույցերին կամ պիկետներին: Գործը այն կլինի, որ մեկ կոնկրետ դեպքի մասով կատարվի վերաքննություն, կայացվի միանգամայն արդարացի և իրավական դատավճիռ, ինչը մյուս մայրերի համար կլինի արդեն հավատի ու վստահության իրական աղբյուր, քան պարբերաբար կրկնվող խոստումներն են:

Բացահայտեք մեկ գործ, արդարացի ավարտեք մեկ գործ, և մյուս մայրերը իրենց վշտի մեջ համբերատար կսպասեն, որ կգա նաև իրենց կորստի իրավական արդարացի գնահատականի, իրենց որդու հիշատակի ամփոփման հերթը: Բացահայտեք մեկ գործ և կոնկրետ օրինակով ցույց տվեք, որ խոստում տալուց բացի՝ ունակ եք տեր կանգնել այդ խոստումներին և թեկուզ մեկ գործում հասնել առարկայական արդյունքների:

Առայժմ այդ մեկ գործը չկա, այլ կան լիքը խոստումներ: Պարզապես իշխանություններին ժամանակ առ ժամանակ հարկ է լինում, այսպես ասած, գոլորշի բաց թողնել տարբեր հարցերի հետ կապված, և պարբերաբար գալիս է այս կամ այն խնդրահարույց իրավիճակի հերթը: Իրականում սա ուղղակի նաև քրիստոնեական բարոյականության խնդիր է, քանզի մենք գործ ունենք անսահման վիշտ ապրող մայրերի հետ, որոնց խոստում տալու ժամանակը ոչ միայն վաղուց անցել է, այլև նույնիսկ արդեն ամեն մի տրված խոստում վիրավորական է նրանց հանդեպ, քանի որ այժմ իշխանությունները պարտավոր են նրանց հանդեպ մի բան՝ կոնկրետ արդյունքներ առկա գործերով և բողոքների հետքերով:

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում