Saturday, 20 04 2024
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ

Շանթ Հարությունյանի գործով հարցաքննվող տուժողները մարմնական վնասվածք չեն ստացել

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ ամբաստանյալները մեղադրվում են խմբի կազմում որպես զենք գործադրվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար՝ զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով:

Ամբաստանյալի աթոռին են Շանթ Հարությունյանը, Արթուր Մարգարյանը, Ալեք Պողոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Ավետիս Ավետիսյանը, Հայկ Հարությունյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Միսակ Առաքելյանը, Մկրտիչ Հովհաննիսյանը, Սևակ Մնացականյանը, Շահեն Հարությունյանը, Տիգրան Պետրոսյանը, Վահե Մկրտչյանը, Վարդան Վարդանյանը:

Այսօր նիստից առաջ պարզվեց, որ ամբաստանյալ Շահեն Հարությունյանը առողջական խնդիրներ ունի, նախագահողը թույլատրեց, որ նա ոտքի չկանգնի, իսկ անհրաժեշտության դեպքում զգուշացնի նախագահողին:

Շարունակվեց տուժող ոստիկանների հարցաքննությունը:

Այսօր ներկայացել են տասնվեց տուժողների ցուցակի հինգերորդ, տասներորդ և տասներեքերորդ տուժողները:

Հինգերորդը գնդապետ Խաչատուր Ավետիսյանն է: Նա ասաց, որ երթը սկզբում խաղաղ էր: Հետո այն վերածվեց «քաոսի»՝ երբ երթի մասնակիցները՝ հարյուր-հարյուրհիսուն հոգի, օպերայի ծառայողական մուտքի մոտից ներխուժեցին փողոցի երթևեկելի գոտի:

Պայթուցիկներ գցեցին, հայհոյանքներ հնչեցրին: Ինչ-որ մեկն ասել է՝ ոստիկաններ են, մի խփեք, մեկն էլ ասել է՝ միլիցա են, խփեք:

Ոստիկանության ծառայողը՝ Խաչատրյան Գեղամը մոտեցել է Շանթ Հարությունյանին, որ զգուշացնի ու անկարգությունները կանխի: Բայց Շանթը նրան փայտով հրել է: Ու սկսվել է քաոսը:

Ըստ տուժողի՝ Շանթ Հարությունյանին թույլատրված էր մայթերով ու անցումներով խաղաղ երթ կատարել: Անկարգությունն սկսվել է, երբ երթի մասնակիցները ներխուժել են երթևեկելի գոտի:

Տուժողն ասաց, թե տեղեկացել էր, որ Շանթը «հեղափոխություն է անում», բոլոր սայթերը, ըստ տուժողի, «լցված էին դրա մասին նյութերով»: Տուժողն իմացել է, որ երթը շարժվելու է դեպի Բաղրամյան:

Նա հայտնեց, որ երբ երթի մասնակիցները դուրս եկան փողոցի երթևեկելի մաս, ինքը կապով հրահանգ ստացավ, որ երթի մասնակիցներին ուղեկցեն դեպի մայթերը:

Փաստաբան Արա Զաքարյանը հարցրեց՝ տեսագրությունից երևում է, որ միայն Շանթ Հարությունյանին են փորձել ուղեկցել դեպի մայթ, ինչո՞ւ այլ մարդկանց էլ չեն մոտեցել՝ «ուղեկցելու», այնտեղ կային այլ մարդիկ, այդ թվում՝ լրագրողներ:

Տուժողն ասաց, որ լրագրողները պայթուցիկներ չէին նետում ու չէին հայհոյում:

Ամբաստանյալների շարքից հարց հնչեց տուժող ոստիկանին՝ ձեր մեջ քանի՞ ռուս կար: Նախագահողը հարցը հանեց:

Տուժողն ասաց, թե երթևեկությունը խախտվել էր, այդ պատճառով իրենք պարտավոր էին վերականգնել անխափան երթևեկությունը Մաշտոցի պողոտայով:

Տուժողը չպատասխանեց, թե ոստիկաններն ինչ գործողություններ են կատարել իրենց բուն պարտավորությունը կատարելու՝ երթի անցկացմանն աջակցելու, այն խաղաղ հունի մեջ գցելու համար:

Հարցաքննության կանչվեց ոստիկան Էվրիկ Լոնսկին:

Նա իր ծառայակիցներին անվանեց «իմ գործակիցները» և հայտնեց, որ իր «գործակիցների» հետ է պարզել, թե ով է եղել փայտով հարվածելուն նախապատրաստվող երթի մասնակիցը:

Տուժող տեսել է, որ Գեղամ Խաչատրյանը մոտեցել է Շանթ Հարությունյանին, ձեռքը մեկնել, բռնել է Շանթի ձեռքն ու ցանկացել է ուղղորդել դեպի մայթ:

Տուժողը հետագայում հիվանդանոցում այցելել է երթի ժամանակ վնասվածք ստացած Գեղամ Խաչատրյանին: Ոչինչ չեն խոսել, միայն հարցրել է, թե Գեղամն ինչպես է:

Երթի ժամանակ քաղացիական հագուստով էլ ոստիկաններ են եղել: Տուժողը դա ենթադրել է, երբ ինչ –որ մեկը քաղաքացիական հագուստով մեկի մասին հայտարարել է՝ ոստիկան է, ծեծեք:

Տուժողը խլել է երթի մասնակից, հիմա ամբաստանյալ Ալեք Պողոսյանի ձեռքի փայտը՝ ենթադրելով, որ նա կարող է հարվածել:

Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը այս տուժողին ևս հարցրեց՝ իրեն տուժող համարո՞ւմ է: Նախագահողը հարցը հանեց: Տուժողը մյուս հարցին պատասխանեց, թե ինքը մարմնական վնասվածք չի ստացել, բայց պայթուցիկներից աչքերը արցունքոտվել են, հազացել է:

Մնաց տասներեքերորդ տուժողը: Դատարանը կես ժամ ընդմիջում հայտարարեց՝ մինչև նրա հարցաքննությանն անցնելը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում