Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն, ով վերջին տարիներին աշխատել է Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի պաշտոնում, առաջիկա մրցաշրջանում կարող է գլխավորել ՊՍԺ-ն:
Corriero dello Sport-ի տեղեկությունների համաձայն` ակնկալվում է, որ այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա օրերին:
Նշենք, որ Ֆրանսիայի առաջնությունը մեկնարկելու է օգոստոսի 8-ին: Առաջին խաղում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի մրցակիցը կլինի «Ռեյմս»-ը: