Լոնդոնյան Թաուերի շուրջ կհայտնվեն շուրջ 900 հազար կերամիկական կակաչներ՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի տարելիցի առիթով (1914-ի հուլիսի 28): Այս մասին հայտնում է BBC-ն:
Դիզայներների կողմից ստեղծված 888 246 կակաչները կխորհրդանշեն Բրիտանիայից և Համագործակցության երկրներից պատերազմում ընկածներին:
Առաջին կակաչները կհայտնվեն արդեն շուտով: Ինստալյացիան, որն իրենց կներկայացնի խորհրդանշական կարմիր ծով, հնարավոր կլինի լիովին գնահատել օգոստոսի 5-ին: