Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ցուկերբերգը ցուցմունք կտա Facebook-ի բաժնետոմսերի կեսին հավակնող ամերիկացու գործով

Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դատական գործընթացում հանդես կգա որպես վկա՝ Նյու Յորք նահանգի բնակիչ Փոլ Սեգլիայի գործով: Վերջինս կեղծ փաստաթղթերի հիման վրա նրանից պահանջել է ընկերության բաժնետոմսերի կեսը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

2010թ. Սեգլիան Ցուկերբերգի դեմ հայց է ներկայացրել՝ պնդելով, որ նա 2003-ին իրեն վարձել է որպես ծրագրավորող StreetFax.com վեբ-կայքի մշակման համար, որտեղ ենթադրվում էր տեղադրել տրանսպորտային խաչմերուկների լուսանկարներ: Միաժամանակ՝ Սեգլիան, իր պնդմամբ, Ցուկերբերգին է փոխանցել 1000 դոլար՝ նրա The Face Book նախագծում 50% բաժնեմասի համար:

Հայցին ի պատասխան՝ Facebook-ը, որի շուկայական կապիտալիզացիան գնահատվում է 177 մլրդ դոլար, հայտարարել է, որ Ցուկերբերգն իսկապես աշխատել է StreetFax.com նախագծի վրա և որպես պարգևավճար ստացել 1000 դոլար, սակայն գործընկերների միջև որևէ սոցցանցի ստեղծման մասին խոսք չի եղել, իսկ Սեգլիայի ներկայացրած պայմանագիրը կեղծ է:

Դատարանը Սեգլիայի հայցը մերժել է: Իսկ շուտով նրանով հետաքրքրվել են Նյու Յորքի իշխանությունները՝ նրան մեղադրելով մեքենայության համար: Եթե Սեգլիան մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում: Երբ Ցուկերբերգը կկանչվի Նյու Յորքում անցկացվող լսումներին՝ չի հաղորդվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում