Բրիտանական ընկերությունները շարունակում են Ռուսաստան մատակարարել երկակի նշանակության զենք և տեխնոլոգիաներ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով բրիտանական խորհրդարանի հայտարարությանը:
Զենքի արտահանման վերահսկման հարցերով Համայնքների պալատի կոմիտեի տվյալներով՝ 225 մլն դոլարի ապրանքների արտահանման 251 լիցենզիաներ շարունակում են գործել: Դադարեցվել են միայն 31 լիցենզիաներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիան դադարեցրել է Ռուսաստան երկակի նշանակության զենքի ու ապրանքների մատակարարման լիցենզիաները: