Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտաբերում է նախորդ մրցաշրջանում գործած սխալներն ու հույս հայտնում, որ կարող է խուսափել դրանցից ապագայում:
«Գաղտնիք չկա: Մեկ տարի անց թիմը նոր գլխավոր մարզիչ կունենա, եթե հաղթանակներ չգրանցի: Այստեղ եմ եկել` աշխատանքս ջանասիրաբար կատարելու համար: Սակայն գերմանական ֆուտբոլը տարբերվում է իր ոճով:
Կարծում եմ` ես ինքս պետք է հարմարվեմ այդ ոճին, բայց նաև ֆուտբոլիստները պետք է ընդունեն իմ փիլիսոփայությունը: Կարծում եմ` նախորդ մրցաշրջանում մենք բավականին սխալներ ունեինք»,- ասել է Խոսեպ Գվարդիոլան: