Վերջին 6 ամիսներին «անգղերի համար» բացվել է 19 ռեստորան, ինչը նպաստել է Կամբոջայում այդ թռչունների քանակի մեծացմանը: Այս մասին գրում է The Phnom Penh Post թերթը:
Հաստատությունները նախատեսված են անգղերին սնելու համար: Վերջին վեց ամիսների ընթացքում «ռեստորաններում» հաջողվել է արձանագրել թռչունների 204 տեսակ, ինչն ավելի շատ է, քան նախորդ տարում դրանց քանակը:
Նմանատիպ 7 ռեստորաններ գտնվում են Թագավորության 3 գավառներում՝ Մոնդոլկիրի, Ստինգտրաենգ և Պրեախվիխեա: