«Մոնակո»-ն հետաքրքրված է «Ինտեր»-ի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Football Italia-ն:
«Մոնակո»-ն հույս ունի, որ կարող է իրականացնել նշված տրանսֆերային գործարքը, չնայած այն փաստին, որ Գուարինը մարտին նոր պայմանագիր է ստորագրել իտալական ակումբի հետ: Ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը 18 մլն եվրո է գնահատվում:
Հիշեցնենք, որ Կոլումբիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ` Խամես Ռոդրիգեսը լքել է «Մոնակո»-ն` տեղափոխվելով Մադրիդի «Ռեալ»: