Ֆոտոշրջանակներն, ըստ երևույթին, շուտով շատ նորաձև կլինեն տան ներքին հարդարանքի ժամանակ: «Ապագայի ֆոտոշրջանակներ» նախագիծն արդեն ներդրումների է հավակնում Kickstarter-ում:
Framed 2.0 նախագիծը արդեն հավաքել է 75 հազար դոլար անհրաժեշտ գումարը: Սարքն իրենից ներկայացնում է LCD էկրան, որը ենթադրվում է օգտագործել նկարների փոխարեն: Սարքը որակյալ էկրանին ցուցադրում է գեղարվեստական գլուխգործոցներ, այն կարող է աշխատել հայելու ռեժիմով, քանի որ ունի առաջնային HD տեսախցիկ:
Սմարթֆոնների համար նախատեսված հավելվածոմ օգտատերը կարող է տարբեր նկարներ ներբեռնել, կազմել պատկերների փոփոխության կարգը և այլն: