Ճապոնիայում անցած շաբաթ ուժեղ շոգից մահացել է առնվազն 3, հոսպիտալացվել ավելի քան 3000 մարդ: Այս մասին հայտնում է Ճապոնիայի կենտրոնական հրդեհային վարչությունը, որը կատարում է նաև ԱԻՆ-ի և շտապօգնության ծառայության գործառույթներ: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Նշվում է, որ հուլիսի 14-20-ը ջերմային հարվածներով հոսպիտալացվել է 3179 մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր շոգից ևս 3 մարդու մահվան մասին:
Օդի ջերմաստիճանը երկրի շրջանների մեծ մասում գերազանցում է 30 աստիճան Ցելսիուսը:
Իշխանությունները բնակչությանը կոչ են արել փողոցում գլխաբաց չհայտնվել: