Thursday, 28 03 2024
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00

Քննչական կոմիտեն մինչև սեպտեմբեր լիարժեք կգործի. ապագա աշխատակիցները բացառում են համակարգային կոռուպցիան

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանին դեռևս առաջարկ չի արվել զբաղեցնելու քննչական ծառայության նորանշանակ պետ Աղվան Հովսեփյանի տեղակալի պաշտոնը: «Ես ձեզ մի բան ասեմ, որ դեռևս ոչ միայն ես, այլև ոչ մեկը որևէ առաջարկ չի ստացել և չի կարող, քանի որ կանոնակարգի խնդիր կա: Հիմա կառավարության կողմից պետք է հաստատվի կառուցվածքը, որից հետո տեղի կունենան մյուս քայլերը, այդ թվում` տեղակալների նշանակումը»,- «Առաջին լրատվական»-ին երեկ ասաց Գագիկ Համբարձումյանը:

Քննչական կոմիտեն լիարժեք կսկսի գործել, թերևս, սեպտեմբեր ամսին, չնայած Համբարձումյանի խոսքով` իրենք ամեն ինչ անում են, որ դա ավելի շուտ տեղի ունենա: «Հիմա կառուցվածքը կհաստատվի կառավարության կողմից, հանրապետության նախագահը կնշանակի տեղակալներին, և կառույցը կսկսի լիարժեք գործել»,- ասաց նա:

Նորաստեղծ Քննչական կոմիտեն, հիշեցնենք, ներառելու է Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունները: Այն առայժմ տեղակայվելու է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքում, մինչև պատրաստ կլինի կոմիտեի համար Մամիկոնյանց 46/5 հասցեում հատկացված առանձին վարչական շենքը, որի նորոգման համար 2014 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից հատկացվել է 27 միլիոն 500 հազար դրամ:

Գագիկ Համբարձումյանը, ով ակնհայտորեն տեղ է գտնելու նորաստեղծ կոմիտեում, մեզ հետ զրույցում չցանկացավ անդրադառնալ Աղվան Հովսեփյանի նշանակմանը և դրանից բխող հետևանքներին: Նրա խոսքով` եթե հանրապետության նախագահն է նշանակել նրան, ուրեմն նա էլ պետք է նշանակվեր: «Որոշում է կայացվել, որը պետք է կատարվի»,- կարճ արձագանքեց մեր հարցին նա՝ չցանկանալով խոսել նաև այն մասին, թե վտանգ չկա՞, որ Հովսեփյանը կոմիտեում կստեղծի նույն ավանդույթները, ինչ նախկինում գլխավոր դատախազությունում էր:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը վերջերս ասուլիսի ժամանակ իր նշանակումից հետո իրականացված կադրային ջարդը մեկնաբանեց նաև նրանով, որ համակարգից հեռացվեցին նրանք, որոնք իրենց աշխատանքը չէին պատկերացնում առանց կոռուպցիայի: Կոստանյանի այդ հայտարարությունն, ըստ էության, անուղղակի մեղադրանք էր Աղվան Հովսեփյանին և նրա թիմին: Կոստանյանը նաև հայտարարեց, որ այսուհետ դատախազական համակարգից բացառվելու է համակարգային կոռուպցիան:

Ապահովագրվա՞ծ է Քննչական կոմիտեն համակարգային կոռուպցիայից` հաշվի առնելով, որ այդ կառույցը գլխավորում է Աղվան Հովսեփյանը՝ հետաքրքրվեցինք Համբարձումյանից: «Գիտեք, ձեր ասած ամեն ինչը կապված են մարդու հետ, անձի հետ: Ներկա պահին առկա դրվածքները, համոզումները թույլ են տալիս մտածելու, որ ամեն դեպքում համակարգային կոռուպցիա չի կարող լինել նորաստեղծ կոմիտեում: Իսկ եթե առանձին անձինք, անհատական փորձեն բարոյական և քրեական նորմերը խախտել, ապա անմիջապես կպատժվեն: Իսկ համակարգային կոռուպցիա պարզապես չի կարող լինել»,- ասաց Համբարձումյանը:

Ինչ վերաբերում է կոմիտեի կազմից ԱԱԾ և ՊԵԿ քննչական ծառայությունների դուրս մնալուն, ապա Համբարձումյանի կարծիքով` թեև շատ է խոսվում, որ նրանց բացակայությամբ կառույցը թերի է, սակայն չի կարելի նրանց չմտնելով օղակը թերի համարել: «Խոսք կա չէ՞, որ Մոսկվան միանգամից չի կառուցվել: Ամեն ինչ իր հունով կգնա, և ընթացքում բոլոր խնդիրները կկարգավորվեն: Եվ նկատի ունեցեք, որ բոլոր քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը, քննության ոլորտը միասին վերցված 5 տոկոս հազիվ է կազմել: 95 տոկոսը ոստիկանության քննչական ապարատին ենթակա գործերն են եղել: Դա ավելին է, քան ճնշող մեծամասնությունը: Հետևաբար` մյուս կառույցների մտնել-չմտնելը կառույցի կիսատ-պռատ ասոցիացիաներ չպետք է առաջացնի»,- ասաց Համբարձումյանը:

Վերջինս չի համարում, որ ոստիկանության դիրքերը կթուլանան, եթե ամբողջ քննչական ապարատն առանձնացվի, վերցվի ոստիկանությունից: «Չեմ կարծում, որ խնդիր կառաջանա: Մեկնաբանման խնդիր է: Միշտ նկատի ունեցեք, որ ոստիկանությունը երբեք չի կարող թուլանալ, անդամահատվել: Դա շատ կարևոր պետական կառույց է, և եթե նման որոշում է կայացվում, ապա հավատացեք, որ բոլոր ռիսկերը հաշվարկվում են»:

Նախկին դատավոր Պարգև Օհանյանի կարծիքով, սակայն, մտահոգությունները, թե քննչական ծառայության առանձնացմամբ ոստիկանությունը կթուլանա` արդարացված են, բայցև կա երկրորդ կողմ: «Մի կողմից` կարելի է ասել, որ այդ ընդհանուր գործի օպերատիվությունը կարող է տուժել: Տեսեք, խորհրդային ժամանակներում քննչականը բաժանմունք էր, որտեղ բոլորը հավասար էին և ղեկավարվում էին մի կետից՝ միլպետի կողմից, և այդ առումով աշխատանքը շահում էր, քանի որ համատեղ էր և կենտրոնացված: Հետագայում շատ վեճեր եղան, թե քննչականը պետք է անկախ լինի, որը ինձ համար մի քիչ անհասկանալի է: Քննչական մարմինը դատարան չէ, որ անկախ լինի: Այն ամբողջ համակարգի մի մասն է»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ բոլոր զարգացած երկրներում քննչական նման կառույց գոյություն չունի: Գոյություն ունի հետաքննական մարմին, որը նույն այդ ծառայությունն է կատարում:

«Այսինքն` բուն ոստիկանությունը պետք է դիտարկել որպես հետաքննական մարմին, և այսպես կոչված` քննություն կատարողներին ևս դրա կազմում դիտարկել: Եթե համեմատենք Ամերիկայի հետ, ապա այնտեղ կան սովորական ոստիկաններ և դետեկտիվներ: Եվ նրանց գործը նույնն է, ինչ մեր` այսպես կոչված հետաքննիչների դերը մեր ոստիկանությունում: Նունը ԱԱԾ-ի ու ՊԵԿ-ի դեպքում է: Նրանք ամբողջությամբ հետաքննական մարմին են, և նրանց քննչականը, որը պետք է միանար այս նորաստեղծ կառույցին, այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել»:

Մյուս կողմից էլ, Օհանյանի խոսքով, ավելի լավ է, որ այդ կառույցների քննչականներն առանձնացվեն, որպեսզի դառնան անկախ մարմին, առանձին գործեն իրենց կառույցներից և չենթարկվեն ոչ ոստիկանապետին, ոչ զինվորական դատախազին և այլն: «Այս իմաստով կշահի օբյեկտիվությունը: Որ չմնա այն կարծիքը, թե այս բաժինը բռնեց, թող մյուս բաժինն էլ «կարի» գործը: Այս դեպքում գործ կունենանք երկու կառույցների հետ, որոնց մեջ կլինի որոշակի հակակշիռ, որի արդյունքում կշահի գործը: Այսինքն` մի կառույցում գործը չի սարքվի և ուղարկվի դատարան»,- ասաց Պ. Օհանյանը:

Նախկին դատավորի կարծիքով` այս նորաստեղծ կառույցին անհրաժեշտ է նաև սեփական օպերատիվ ծառայություն, գոնե տեխնիկական մասով: «Իհարկե, պետք է աշխատեն նաև մյուս՝ ոստիկանության, ԱԱԾ-ի համապատասխան կառույցների հետ, բայց իրենց պետք կլինի սեփական օպերատիվ ծառայությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում