Friday, 19 04 2024
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»

Դրական ակնկալիքներ չունեմ. Տնտեսագետը ամփոփում է Հովիկ Աբրահամյանի կառավարության 100 օրը

«100 օրվա ժամանակը, որ այդպես սինվոլիկ ընտրված է, իրականում բավարար չէ, որ կոնկրետ գնահատականներ տաս կառավարության գործունեությանը: Հատկապես տնտեսական հարցերի համար կես տարին նույնիսկ բավարար չէ: Բայց այսօրվա արդյունքներով երբ նայում ենք՝ էական փոփոխություններ չենք նկատում։ Հակառակը՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, նույնիսկ կան ուղղություններ, որոնցում հետընթաց է արձանագրվել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության 100 օրվան՝ նման կարծիք հայտնեց «168 ժամ»-ի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը:

Հարցին, թե կապահովի՞ արդյոք Աբրահամյանի կառավարությունը խոստացված 4 տոկոս տնտեսական աճը, Բաբկեն Թունյանը պատասխանեց․ «Ինձ թվում է՝ հնարավոր է տարվա վերջում ապահովել, եթե ոչ՝ ապա մեր վիճակագրական ծառայությունները ճշգրտումներ կանեն ու կգրեն այն թիվը, որը պետք է»:

Հետաքրքվեցինք նաև, թե, հաշվի առնելով նոր կառավարության նախարարների նախկինում ծավալած գործունեությունը, դրական ակնկալիքներ կարո՞ղ ենք ունենալ․ «Անձամբ ես ինչ-որ դրական ակնկալիքներ չունեմ, որովհետև ստացվում է, որ ՀՀԿ որոշ մոտեցումներ հակասում են իրար: Նախորդ տարիների տնտեսական քաղաքականությունը քննադատվում էր, ասում էին՝ շինարարական փուչիկ է փչվում, բայց էկոնոմիկայի նախարար է նշանակվում Կարեն Ճշմարիտյանը, ով այդ տարիներին այդ փուչիկ փչողներից մեկն էր»:

Մեր զրուցակցին խնդրեցինք համեմատել նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի գործունեությունը․ «Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի միջև երկու տարբերություն կա: Տիգրան Սարգսյանն ավելի շատ մտավորական տեսակի մեջ էր, գուցե չափից ավելի, իսկ Հովիկ Աբրահամյանն ավելի պրակտիկ մարդ է, շատերից եմ լսել, նույնիսկ գործարարներից: Բայց ընդհանուր քաղաքականությունը երկու վարչապետերի մեծ փոփոխության չի կարող ենթարկվել՝ Հ․ Աբրահամյանի նշանակման ժամանակ հանրապետության նախագահն ասաց, որ Հովիկ Աբրահամյանը պետք է Տիգրան Սարգսյանի օրոք սկիզբ առած բարեփոխումները շարունակի: Օրինակ՝ կուտակային համակարգը մնաց, մենք տեսնում ենք՝ շարունակվում է, պետությունն այդ գաղափարից չհրաժարվեց, ձգտելու են ամբողջ ժողովրդի վրա տարածել»:

Բաբկեն Թունյանն առանձնացրեց նաև կառավարության հանդեպ հասարակության վստահության խնդիրն ու ասաց, որ առայժմ հակառակն է տեղի ունենում․ «Նույն կուտակայինի հարցը չլուծվեց այնպես, ինչպես մարդիկ ակնկալում էին, երկրորդ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը, որն, իմ կարծիքով, հիմնավորված չէր»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում