ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա Սթիվեն Սիլվային, ով ենթադրաբար զենք է վաճառել Բոստոնի ահաբեկչության մեջ մեղադրվող Ջոհար Ցարնաևին և նրա ավագ եղբորը՝ Թամերլան Ցարնաևին: Սիլվան մեղադրվում է թմրավաճառքի և ջնջված գործարանային համարով հրազեն ունենալու մեջ՝ հաղորդում է Boston Globe-ը:
Հաղորդվում է, որ Սիլվան կարող էր Ցարնաև եղբայրներին վաճառած լինել այն ատրճանակը, որով Բոստոնի արվարձանում սպանվել է 26-ամյա ոստիկան Շոն Քոլյեն:
Սիլվան ձերբակալվել է երկուշաբթի օրը և այժմ գտնվում է կալանքի տակ՝ առանց գրավի դիմաց ազատ արձակվելու իրավունքի:
Բացի այդ, Սիլվան Ջոհար Ցարնաևի համադասարանցին և լավ ընկերն էր: Երիտասարդի երկվորյակ եղբայրը ևս ահաբեկչի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: