Նյու Յորքի ոստիկանությունը որոնում է անհայտ անձանց, ովքեր երեքշաբթի օրը Բրուքլինի կամրջի վրա կախված ամերիկյան դրոշները փոխել են սպիտակով: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Նյու Յորքի ոստիկանության բաժնի ղեկավարի տեղակալ Ջոն Միլլերը հայտարարել է, որ միջադեպը կորակավորվի որպես ապօրինի ներթափանցում ուրիշի տարածք, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Նրա խոսքերով՝ գիշերը տեղի ունեցած գործողությունը մանրամասն ծրագրվել է:
Սակայն հայտնի չէ, թե ինչպես են անհայտ անձինք կարողացել հասնել մեգապոլիսի Բրուքլին և Մանհեթեն թաղամասերը միմյանց կապող կամրջի երկու աշտարակներին (դռնակների կողպեքները կոտրված չեն եղել):