Պաղեստինցի գրոհայինները երեքշաբթի Իսրայելի ուղղությամբ մոտ 90 հրթիռ են արձակել՝ խաթարելով աշխարհի հետ Իսրայելի ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Այն բանից հետո, երբ արձակված հրթիռներից մեկն ընկել է Թել Ավիվի միջազգային օդանավակայանի հարևանությամբ, որը համարվում է երկրի գլխավոր օդային դարպասը, բոլոր ամերիկյան և խոշորագույն եվրոպական ավիաընկերությունները հայտարարել են դեպի Իսրայել թռիչքների դադարեցման մասին:
Կապված անհանգիստ իրավիճակի հետ՝ այսօրվանից 24 ժամով ավիահաղորդակցությունն Իսրայելի հետ դադարեցրել է նաև Թուրքիան:
Բժշկական ծառայությունների հաշվարկներով՝ պաղեստինյան կողմից արդեն կա 630 զոհ, որից 73-ը զոհվել են երեքշաբթի: Տուժածների թիվը գերազանցել է 3800-ը: