Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում դադարեցնել ցանկացած գործողություններ` կապված «Հարավային հոսք» նախագծի հետ` մինչև այն կհամապատասխանի եվրոպական օրենսդրությանը: Այս մասին գրում է Korrespondent.net-ը:
«Նախագահը զարմանք և վրդովմունք է արտահայտում կառավարության կողմից նախագծի աշխատանքների շարունակության վերաբերյալ` ի հեճուկս հունիսի 8-ին վարչապետ Պլամե Օրեշարսկու վերցրած պարտականությունների` նախագծի աշխատանքները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում: