Բրիտանացի դերասանուհի Կիրա Նայթլին միշտ խոստովանել է, որ իր ընտանիքում երաժշտությամբ բացառապես զբաղվում է ամուսինը՝ ռոք երաժիշտ Ջեյմս Ռայթոնը: Համենայն դեպս այդպես է եղել մինչև հիմա, գրում է Lady.ru-ն:
Սակայն, այն բանից հետո, երբ Begin Again ֆիլմում նա ցույց է տվել, թե ինչպես կարող է երգել, ձայնագրող ընկերությունները սկսել են դերասանուհուն հետապնդել ալբոմ ձայնագրելու առաջարկություններով:
Այդ առաջարկով առաջինը ներկայացել է Maroon 5 խմբի մենակատար Ադամ Լևինը, ով վերջերս հիմնելէ սեփական ձայնագրման ստուդիան, պատմում են լավատեղյակ աղբյուրները:
Ադամն իրոք կարծում է, որ Կիրան կարող է հաջողակ փոփ աստղ դառնալ:
Անկասկած, նրա ամուսինը՝ Klaxons խմբի անդամ Ջեյմս Ռայթոնը ուրախ կլիներ նրա պրոդյուսերը դառնալ: