Եղիսաբեթ II-ի ամենասիրած և լավագույն ձիերից մեկի արյան մեջ դոպինգ-ստուգում անցնելու ժամանակ մորֆի է հայտնաբերվել: Անալիզները հանձնվել են Լոնդոնի մոտ տեղի ունեցած ձիարշավից հետո, հաղոդում է BBC:
Բուքինգհեմյան պալատն արդեն սկանդալի կապակցությամբ հայտարարություն է արել:
«Մորֆին ձիու կերի մեջ պատահմամբ է հայտնվել: Մենք հենց հիմա կապ կհաստատենք կեր մատակարարող ընկերությանը և կպարզենք, թե ինչպես է մորֆին հայտնվել ձիու կերի մեջ»:
Մորֆին երբեմն անօրինականորեն օգտագործվում է բուժման մեջ, ինչպես նաև ձիարշավների ժամանակ ձիերի ֆիզիկական վիճակը բարելավելու նպատակով: Թմրանյութեր օգտագործած ձիերի տերերին պատժում են ադմինիստրատիվ և ֆինանսական միջոցներով: