Սիրիայի կաթոլիկ եկեղեցին հայտարարել է, որ հնագույն ձեռագրերի անգին հավաքածուն, որը պահվում էր Իրաքում ջիհիդիստների կողմից զավթված Մար-Բենեմ մենաստանում, վտանգի մեջ է:
Մոսուլ քաղաքի մոտ գտնվող մենաստանի գրադարանում VIII դարի հարյուրավոր ձեռագրեր կան: Կաթոլիկ եկեղեցին հայտարարում է, որ ձեռագրերը չափազանց կարևոր են ոչ միայն եկեղեցու պատմության, այլև հենց Իրաքի պատմության ուումնասիրման համար:
Հոգևորականներն անհանգստանում են, որ գրոհայինները կարող են ոչնչացնել դրանք կամ վաճառել սև շուկայում:
Նրանք հրամայել են հոգևորականններին հանձնել բանալիները և լքել մենաստանը:
Հազարավոր քրիստոնյաներ արդեն լքել են Մոսուլը: Մնացողների առջև պայման է դրվել՝ իսլամ ընդունել կամ վճարել հարկը: Հակառակ դեպքում մահապատիժն անխուսափելի է, փոխանցում է BBC-ն: